Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Ողջամիտ կասկած ունեմ, որ աջ ղեկով մեքենաների որոշումն արտոնյալների համար նոր բիզնես ստեղծելու նպատակով է». Գ. Պետրոսյան

333
Չորեքշաբթի, 17 հունվարի, 2018 թ., 17:20
«Ողջամիտ կասկած ունեմ, որ աջ ղեկով մեքենաների որոշումն արտոնյալների համար նոր բիզնես ստեղծելու նպատակով է». Գ. Պետրոսյան

«Հունվարի 11-ին կառավարությունը հաստատեց որոշում, ըստ որի՝ ապրիլի 1-ից արգելվում է ներկրել աջ ղեկով մեքենաներ: Հիմնավորումը զավեշտալի է. եթե ասում եք՝ շահագործումն սպառնում է անվտանգությանն ու քաղաքացիների կյանքին, ապա որքանով է տրամաբանական եղածը թույլատրել շահագործել, նոր ներմուծումը՝ կանխել: Ողջամիտ կասկած ունեմ, որ սա արվում է որոշ արտոնյալների համար նոր բիզնես ստեղծելու նպատակով»,- Աժ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ ՀՀ-ն ընդունել է աջակողմյան երթևեկության կանոնները, որը պետք է պահպանել. «Հարցը հասունացել էր ու վիճակագրական տվյալները բերել էին նրան, որ ավելացել էր վթարների քանակը»:

Պատգամավորին չբավարարեց նախարարի պատասխանն ու նա կրկնեց հարցը: «Մարդկանց սեփականությունն է ու չենք կարող դրա դեմ արգելք դնել»,- ասաց Մարտիրոսյանը: