Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Մամեդյարովը Ֆրանսիայում քննարկել է ԼՂ հակամարտությունը

515
Չորեքշաբթի, 17 հունվարի, 2018 թ., 10:30
Մամեդյարովը Ֆրանսիայում քննարկել է ԼՂ հակամարտությունը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն:

Քննարկումն անցկացվել է Ֆրանսիա Մամեդյարովի կատարած աշխատանքային այցի շրջանակներում:

Կողմերը բավարար են գնահատել զարգացող երկկողմ հարաբերություններն, ընդգծել քաղաքական կապերի խորացումը:

Մամեդյարովը Ժան-Իվ Լե Դրիանին ներկայացրել է ԼՂ հակամարտության հարցով բանակցային գործընթացի վերջին կարգավիճակը, նշված է այդ երկրի արտաքին գերատեսչության կայքում: