Երևան`   +21 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Իշխանությունն անսպասելի իրավիճակում. զուգահեռ գործընթաց. «Ժամանակ»

167
Չորեքշաբթի, 17 հունվարի, 2018 թ., 09:45
Իշխանությունն անսպասելի իրավիճակում. զուգահեռ գործընթաց. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Գնաճի հանդեպ իշխանության վերաբերմունքը մի կողմից լինելով սպասելի և օրինաչափ, մյուս կողմից բավական տարօրինակ է և թողնում է հակասական տպավորություն: Այն, որ մի շարք հարկատեսակների ավելացումը բերելու էր գնաճի, թերևս պարզ պետք է լիներ անգամ նախադպրոցական տարիքի երեխաների համար, ուր մնաց կառավարության և խորհրդարանի համար: Թեև իհարկե պետք է խոստովանել, որ թե կառավարությունում, թե խորհրդարանում կան անձինք, որոնց ինտելեկտը և մտածելու կարողությունն ավելի բարձր չէ, քան նախադպրոցական տարիքը: Այդուհանդերձ, ակնհայտ է, որ անկախ անձնական որակներից և մոտիվացիաներից, կառավարության և խորհրդարանի գերակշռող մասն անկասկած հիանալի պատկերացնում է, թե ինչ է անում, և ըստ այդմ գնաճը որպես հարկերի ավելացման հետևանք, պատկերացնում էին նույնպես:

Հետևաբար, կամ գործ ունենք պարզ մեխանիզմի հետ, երբ իշխանությունը գնում է ոչ պոպուլյար քայլի և պատրաստ է սուր արձագանքի դեպքում կատարել որոշակի հետքայլեր, այսինքն վաղօրոք պլանավորել է նաև հետքայլերի որոշակի տարածություն և այսպես ասած միջինացված մի իրավիճակ, կամ էլ իշխանությունը հայտնվել է իր համար էլ որոշակի անսպասելի իրավիճակում և փորձումէ փնտրել ինչ-որ մեղավորների: Դա է վկայում Սերժ Սարգսյանի խորհրդակցությունը գնաճի թեմայով, հետո ԱԺ լսումներ անցկացնելու մասին այսպես ասած հորդորը խորհրդարանին, նաև այդ լսումների ելքին սպասելու մասին Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, նաև Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի այսպես ասած «բլից-կրիգը» ՊԵԿ ուղղությամբ, երբ մեկը վարչապետի բացակայությամբ իր մոտ էր կանչել ՊԵԿ նախագահին, մյուսը արձակուրդից վերադառնալուց անմիջապես հետո այցելեց ՊԵԿ»:

Մանրամասները՝ թերթի համարում: