Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Ռոնալդինյոն ավարտեց մարզական կարիերան

174
Չորեքշաբթի, 17 հունվարի, 2018 թ., 01:55
Ռոնալդինյոն ավարտեց մարզական կարիերան

Բրազիլիայի ազգային հավաքականի և «Բարսելոնա»-ի 37-ամյա նախկին հարձակվող Ռոնալդինյոն պաշտոնապես ավարտեց մարզական կարիերան։ Այս մասին հայտարարել է նրա գործակալը և եղբայրը՝ Ռոբերտո Դե Ասիշը։

«Ռոնալդինյոն ավարտեց մարզական կարիերան։ Վերջ։ Հնարավոր է՝ մենք որևէ բան մտածենք օգոստոսին՝ աշխարհի առաջնությունից հետո։ Որևէ բան կկազմակերպենք Բրազիլիայում, Եվրոպայում և Ասիայում։ Բնականաբար, կկազմակերպենք Բրազիլիայի հավաքականի հետ հանդիպում»,- նշել է Դե Ասիշը։