Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Հյուրանոցը, որտեղ պահվում են սաուդցի արքայազնները, կրկին բաց կլինի այցելուների համար

978
Երեքշաբթի, 16 հունվարի, 2018 թ., 16:05
Հյուրանոցը, որտեղ պահվում են սաուդցի արքայազնները, կրկին բաց կլինի այցելուների համար

Սաուդյան Արաբիայում այցելուների համար կվերաբացվի Էր Ռիյադում տեղակայված Ritz-Carlton հյուրանոցը, որտեղ անցած տարվա նոյեմբերից պահվում են կաշառակերության համար մեղադրվող սաուդցի մի շարք արքայազններ, գործարարներ և բարձրաստիճան այլ անձինք:

Հյուրանոցի պաշտոնական կայքում տեղակայված հայտարարության մեջ նշվում է, որ Ritz-Carlton-ը կարող է այցելուներին ընդունել արդեն հաջորդ ամսից:

Հյուրանոցի ներկայացուցիչը Reuters գործակալությանը հայտնել է, որ համարները հնարավոր կլինի ամրագրել փետրվարի 14-ից:

Հյուրանոցում ամենաէժան համարը 650 դոլար արժե:

Հիշեցնենք, որ ավելի վաղ արքայազններից ոմանց հյուրանոցից վտանգավոր հանցագործների համար նախատեսված բանտ էին տեղափոխվել: