Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Հրապարակվել է «Դեպի Եվրոտեսիլ» նախագծի ևս հինգ մասնակցի երգ

421
Երեքշաբթի, 16 հունվարի, 2018 թ., 15:25
Հրապարակվել է «Դեպի Եվրոտեսիլ» նախագծի ևս հինգ մասնակցի երգ

Ինչպես հայտնել էինք, հունվարի 15-ին «Դեպի Եվրոտեսիլ» նախագծի յութուբյան պաշտոնական էջում հրապարակվել էին մրցույթի մասնակիցներից հինգի երգերը: Այսօր դրանցից ևս հինգն արդեն հասանելի են։

Սևակ Խանաղյան
Տյոմ
«Ալտերնատիվ»
Կամիլ (Արսեն Գրիգորյան)
Անգել

Հիշեցնենք, որ «Դեպի Եվրոտեսիլ» նախագծի նոր եթերաշրջանում մրցելու են հետևյալ մասնակիցները՝

Ռոբերտ Քոլոյան, Սևակ Խանաղյան, Սուրեն Պողոսյան, Մհեր Արմենիա, Ժաննա Դավթյան, Հայկ Կասպարով, Գևորգ Հարությունյան, Մարիա Սիքրեթ, Հասմիկ Շիրոյան, Անգել, Ամալիյա Մարգարյան, Թամար Կապրելիան, Տյոմ, Լուսինե Մարդանյան, Արման Մեսրոպյան, Մարիամ, Կամիլ (Արսեն Գրիգորյան), «Նեմրա», «Ալտերնատիվ» և «Գաթա բենդ»։

«Դեպի Եվրոտեսիլ» մրցույթն Առաջին ալիքի եթերում կհեռարձակվի փետրվարին։ Նախագծի հաղթողին կորոշեն հեռուստադիտողները և միջազգային փորձագետներից կազմված ժյուրին՝ ձայների 50/50 հարաբերակցությամբ։