Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Մհեր Սեդրակյանի ընտանիքը պատրաստվում է արտագաղթել

1257
Երեքշաբթի, 16 հունվարի, 2018 թ., 15:15
Մհեր Սեդրակյանի ընտանիքը պատրաստվում է արտագաղթել

Մամուլն այսօր գրել էր, որ Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) գործերն այնքան էլ լավ չեն. «Բենթլիներն» ու «Ռոլս Ռոյսերն» էլ չկան, արտերկիր է մեկնում էկոնոմ դասի տոմսով: Ասում են՝ նրա ու իշխանությունների հարաբերություններն այն աստիճան են լարվել, որ ընտանիքը պատրաստվում է արտագաղթել երկրից՝ տեղափոխելով բիզնեսները, վաճառելով այստեղ ունեցած կարողությունները: Ըստ լուրերի՝ Սեդրակյանի որդին՝ Էրեբունու նախկին թաղապետ, Կադաստրի պետական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Դավիթ Սեդրակյանն ընտանյոք հանդերձ արդեն Միացյալ Նահանգներում է: Ի դեպ, ամսիներ առաջ լուրեր էին շրջանառվում, որ հնարավոր է՝ «թաղումների գործը» Թոխմախի Մհերի որդու ՍՊԸ-ից վերցնեն ու տան Մշակույթի նախարարությանը ենթակա ՊՈԱԿ-ին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հրաժարական էր տվել Մհեր Սեդրակյանի՝ մանկապարտեզի տնօրեն դուստրը: