Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Է. Մարուքյանի դիմումի հիման վրա ՏՄՊՊՀ-ում Բագրատաշենի խնդրով վարչական վարույթ է հարուցվել

212
Երեքշաբթի, 16 հունվարի, 2018 թ., 14:35
Է. Մարուքյանի դիմումի հիման վրա ՏՄՊՊՀ-ում Բագրատաշենի խնդրով վարչական վարույթ է հարուցվել

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի դիմումի հիման վրա ՏՄՊՊՀ-ում վարչական վարույթ է հարուցվել։

Նախորդ շաբաթ պատգամավորը գրություններով դիմել էր վարչապետ Կարեն Կարապետյանին և ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին։ Հարց էր բարձրացվել Բագրատաշենի անցակետում ապահովագրողների կողմից իրականացվող բողոքի ցույցերի վերաբերյալ․ մասնավորապես՝ Էդմոն Մարուքյանը պաշտպանել էր նրանց բողոքն ու հայտնել պարոն Շաբոյանին, որ մաքսատան կողմից տեղի է ունեցել օրենքով անթույլատրելի խտրականությամբ դրսևորված պետական աջակցության դեպք և ըստ այդմ՝ խախտվել են մաքսատանն ապահովագրական գործունեություն իրականացնող մի շարք ընկերությունների օրինական շահերը։

Պարոն Շաբոյանից ստացված գրությամբ տեղեկացվել ենք, որ խնդրո առարկա հարցի կապակցությամբ հարուցվել է վարչական վարույթ և այն քննության փուլում է։