Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Սմբատ Բարսեղյանը դադարեցրել է հացադուլը

227
Երեքշաբթի, 16 հունվարի, 2018 թ., 14:25
Սմբատ Բարսեղյանը դադարեցրել է հացադուլը

«Սասնա ծռեր»-ի անդամ Սմբատ Բարսեղյանը քիչ առաջ դադարեցրել է հացադուլն, այս մասին հայտնել է ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Այս պահին Բարսեղյանը գտնվում է բուժական մասում, առողջական վիճակը բավարար է:

Հիշեցնենք, որ Արմեն Բիլյանն իր հացադուլը դադարեցրել էր հունվարի 12-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների հետ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում առանձնազրույցից հետո։

ՊՊԾ գնդի գործով մեղադրյալներ Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը պահանջում էին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից իրենց տեղափոխել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ պատճառաբանությամբ, որ «Նուբարաշեն»-ում իրենց նկատմամբ ցուցաբերվում է անմարդկային վերաբերմունք: