Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Թուրքիան զանգվածային ավիահարված է նախապատրաստում Սիրիայում

1840
Երեքշաբթի, 16 հունվարի, 2018 թ., 12:20
Թուրքիան զանգվածային ավիահարված է նախապատրաստում Սիրիայում

Սիրիական Աֆրին քաղաքում Թուրքիայի զինված ուժերի ռազմական գործողությունների ցամաքային փուլին կնախորդի քրդական «Ազգային ինքնապաշտպանության ուժերի» 150 դիրքերի ուղղությամբ զանգվածային ավիահարվածը, հաղորդում է Haberturk-ը՝ հղում անելով ռազմական աղբյուրներին:

Պարբերականը գրում է, որ հետագայում, ըստ անհրաժեշտության, Աֆրինում վերջնական զտման համար բանակի հատուկ ջոկատայիններ կուղարկվեն, այդ թվում՝ էլիտայի և դիրքային մարտերում փորձ ունեցողներ ջոկատայինները:

Պարբերականը նաև նշում է, որ «Ազգային ինքնապաշտպանության ուժերի» գրոհայիններն Աֆրինում դիրքեր են կառուցել և խրամատներ են փորել, որոնք կարող են օգտագործել, որպեսզի թուրքական ուժերին ստիպեն մարտեր վարել:

Հաղորդվում է նաև, որ ներկա պահին Թուրքիան Սիրիայի սահմանների մոտ մեծ քանակությամբ զրահատեխնիկա և հրետանի է տեղակայել:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահն սպառնացել էր ոչնչացնել սիրիական սահմանին ԱՄՆ-ի ստեղծած ստորաբաժանումները: