Երևան`   +12 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Տղաս վնասվածքներով դպրոցից հիվանդանոց է վազել». Պերմի դպրոցում տուժած հայ երեխայի հայրը մանրամասներ է ներկայացրել

856
Երեքշաբթի, 16 հունվարի, 2018 թ., 11:20
«Տղաս վնասվածքներով դպրոցից հիվանդանոց է վազել». Պերմի դպրոցում տուժած հայ երեխայի հայրը մանրամասներ է ներկայացրել

Պերմի թիվ 127 դպրոցի վրա հարձակման հետևանքով տուժած 10-ամյա հայ տղայի հայրը «Комсомольская правда»-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել արյունալի դեպքից:

«Տղաս այդ դպրոց է հաճախում առաջին դասարանից: Մեզ դուր էր գալիս այդ դպրոցը: Տղաս պատմել է, որ ժամը մոտավորապես 9.45 իրենց դասարան 2 տղա են ներխուժել: Նրանցից մեկը դանակով մոտեցել է ուսուցչուհուն, հարվածել նրան, ապա միանգամից մոտեցել տղայիս, ով նստած է եղել առջևում, և վնասել նրան: Որդիս գլխի վնասվածք է ստացել: Նա արագ վազել է միջանցք, ապա փողոց, հասել Գագարինի զբոսայգում գտնվող հիվանդանոց»,- ասել է տղայի հայրն՝ Արգիշտի Աբրոյանը:

Աբրոյանը նշել է, որ այժմ իր կինը երեխայի մոտ հիվանդանոցում է, նա ևս դուրս է եկել աշխատանքից, գնացել խանութ և մթերքներ է տանում երեխային:

Նշենք, որ ավելի ուշ հայտնի է դարձել, որ հրապարակված ցուցակում սխալ է գրվել 10-ամյա Աբրոյանի անունը. նրա անունն իրականում Մենուլա չէ, այլ Մենուա: