Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Մյասնիկյան պողոտայում վթարի հետևանքով մահացածը ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանի որդին է

469
Երեքշաբթի, 16 հունվարի, 2018 թ., 10:35
Մյասնիկյան պողոտայում վթարի հետևանքով մահացածը ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանի որդին է

Հունվարի 16-ին՝ ժամը 06:04-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորակը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտակՄան հաշվարկ:

Պարզվել է, որ «Kia Cerato» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրանցքում. վարորդը մահացել է, իսկ ուղևորը հոսպիտալացվել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով մահացածը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի որդին է՝ Ռոբերտ Գալստյանը: