Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Նախագիծը ռիսկային է՝ հնարավոր է տրանսպորտի սակագնի թանկացում». Ն. Զոհրաբյան

219
Երեքշաբթի, 16 հունվարի, 2018 թ., 10:25
«Նախագիծը ռիսկային է՝ հնարավոր է տրանսպորտի սակագնի թանկացում». Ն. Զոհրաբյան

«Նախագիծը ռիսկային է՝ հաշվի առնելով, որ մեկ օպերատորին հանձնելու պարագայում հնարավոր է տրանսպորտի գնի թանկացում»,- ԱԺ այսօրվա նիստի սկզբում՝ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քվեարկությունից առաջ հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք՝ երեկ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը նշել էր, որ հանրապետության համայնքների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով առաջարկվում է ստեղծել միասնական երթուղային ցանց՝ միավորել միջմարզային և ներմարզային երթուղային ցանցերը, երթուղիների սպասարկման մրցույթները իրականացնել մեկ փաթեթով. կընտրվի մեկ կամ երկու փոխադրող յուրաքանչյուր մարզի համար, որը կսպասարկի բոլոր երթուղիները:

Ձայների 59 կողմ, 7 դեմ, 27 ձեռնպահ հարաբերակցությամբ նախագիծն այսօր ընդունվեց: