Երևան`   +25 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Պաղեստինը կոչ է արել հրաժարվել Իսրայելը որպես պետություն ճանաչելուց

450
Երեքշաբթի, 16 հունվարի, 2018 թ., 10:30
Պաղեստինը կոչ է արել հրաժարվել Իսրայելը որպես պետություն ճանաչելուց

Երկուշաբթի ավարվել է Պաղեստինի ազատագրման կազմակերպության Կենտրոնական խորհրդի 28-րդ նստաշրջանը, որի արդյունքների համաձայն՝ հայտարարություն է տարածվել: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է Օսլոյի համաձայնագրերով նախատեսված անցումային շրջանի ավարտի մասին, հաղորդում է պաղեստինյան Wafa գործակալությունը:

Կենտրոնական խորհուրդը միջազգային հանրությանը կոչ է արել իրականացնել ստանձնած պարտականություններն ու վերջ դնել իսրայելական օկուպացիային, որն էլ հնարավորություն կտա պաղեստինցի ժողովրդին սեփական պետությունն ու մայրաքաղաքն ստեղծել Արևելյան Երուսաղեմում:

Բանաձևն առաջարկում է հրաժարվել որպես պետություն ճանաչել Իսրայելը, քանի դեռ Իսրայելը չի ճանաչել Պաղեստինը՝ որպես անկախ պետություն: Բացի այդ, խորհուրդն Իսրայելից պահանջել է ամբողջությամբ դադարեցնել բնակավայրերի կառուցումը: Ինչպես նաև բանաձևում ասվում է, որ դադարեցվում է Իսրայելի հետ անվտանգության ոլորտում համագործակցությունը: