Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Պուտինը քրեական հեղինակություններին վտարել է երկրից. նրանց թվում է Ռոբսոնը. «ՀԺ»

198
Երեքշաբթի, 16 հունվարի, 2018 թ., 09:50
Պուտինը քրեական հեղինակություններին վտարել է երկրից. նրանց թվում է Ռոբսոնը. «ՀԺ»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը թույլ չի տա, որ օրենքով գողերը և քրեական հեղինակությունները խանգարեն ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության նորմալ անցկացմանը: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ռուսաստանում օրեքնով գողերի, քրեական հեղինակությունների ներքին ցուցակ է կազմվել: Բոլորին հրահանգվել է մրցաշարի ընթացքում՝ հունիսի 14-ից հուլիսի 15-ը, երկրում չլինել:

Այս արգելքը տարածվել է նաև հայազգի քրեական հեղինակությունների վրա: Նրանցից է Ռոբսոնը՝ Ռուբեն Թաթուլյանը, որի ազդեցության գոտին Սոչին է: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ հիմա նա արդեն գտնվում է Ֆրանսիայում, բնակվում է Փարիզի իր տանը»:

Մանրամասները՝ թերթի համարում: