Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Կեղտոտ հայեր» արտահայտության համար պետք է ներողություն խնդրել. «Հայ Դատի» հանձնախումբը բողոք-նամակ է հղել ամերիկյան հեռարձակողին

1077
Երկուշաբթի, 15 հունվարի, 2018 թ., 22:30
«Կեղտոտ հայեր» արտահայտության համար պետք է ներողություն խնդրել. «Հայ Դատի» հանձնախումբը բողոք-նամակ է հղել ամերիկյան հեռարձակողին

Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեն կամ «Հայ Դատի» հանձնախումբը (անգլ.՝ Armenian National Committee of America, ANCA) բողոք-նամակ է հղել ամերիկյան «Comedy Central» կաբելային ալիքի տնօրեն Քենթ Ալթերմանին, հաղորդում է Asbarez-ը: «Հայ Դատի» հանձնախումբը պահանջում է ներողություն խնդրել «կեղտոտ հայեր» արտահայտության համար, որը հնչել էր Daily Show հեռուստահաղորդման ժամանակ:

Նամակում, մասնավորապես, նշվում է, որ ԱՄՆ-ի հայ համանյքը հեռուստահաղորդավոր Թրեվոր Նոյի նման քայլը ստորացուցիչ է համարում և հրապարակային ներողություն պահանջում նրանից:

Նշվում է նաև, որ հեռուստաալիքի ղեկավարությունը հավասարապես պատասխանատու է հայ համայնքի հասցեին հնչած արտահայտության համար: