Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Կոտայքի մարզում 39–ամյա մարզիկը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

343
Երկուշաբթի, 15 հունվարի, 2018 թ., 21:30
Կոտայքի մարզում 39–ամյա մարզիկը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հունվարի 15-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Աբովյան բժշկական կենտրոնից Ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի և աջ սրունքի միջաձիգ հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Նոր Հաճն քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ, 39-ամյա Վիգեն Շիրինյանն է, ով , ըստ տեղեկությունների՝ հրազենային վնասվածքները ստացել է Նոր Հաճն քաղաքի եկեղեցու մոտ: Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչ Քոլոյանի կողմից նախաքննություն է սկսվել: Թե ինչ պայմաններում և ում կողմից է Վ. Շիրինյանը հրազենային վնասվածքներ ստացել՝ պարզվում է:

Գ. Շամշյանի տեղեկություններով ՝ վիրավորը մարզիկ է: