Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

ՊՆ նախկին պաշտոնյայի գործը ՀՔԾ վարույթում է

272
Երկուշաբթի, 15 հունվարի, 2018 թ., 17:20
ՊՆ նախկին պաշտոնյայի գործը ՀՔԾ վարույթում է

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության նախկին պաշտոնյայի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստով ՀՀ քննչական կոմիտեում ավելի քան մեկ տարի քննված քրեական գործը:

Այսպես, հիշյալ քրեական գործի նյութերի համաձայն՝ 2016թ. դեկտեմբերի 21-ին, զինվորական համազգեստ կրելու կանոնները խախտելու համար Երևան քաղաքի բնակիչ Ա. Հ-ն ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից հրավիրվել է Երևանի ՌՈ բաժին, որտեղ նշված բաժնի պետի՝ օպերատիվ աշխատանքների գծով տեղակալի աշխատասենյակում աշխատակիցներից մեկը հարվածել է Ա. Հ-ի գլխին և մարմնական վնասվածք պատճառել վերջինիս:

Դեպքի առթիվ 09.01.2017թ-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ա. Հ.-ի գլխին հարվածել է ՀՀ ՊՆ Երևանի ՌՈ հետաքննչական խմբի նախկին պետ Ա. Շ-ն, ում հիշյալ արարքի կատարման համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով, սակայն 07.09.2017թ-ին ՀՀ ՔԿ քննիչի կողմից որոշում է կայացվել վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

14.09.2017թ-ին դատախազի կողմից որոշում է կայացվել Ա. Շ-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը վերացնելու մասին:

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ վերը նշված քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հետագա նախաքննությունը շարունակելու համար: