Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Եթե շուն էլ լինի, պիտի տեր ունենա թատրոնը». այս օրն իր մահկանացուն է կնքել Վլադիմիր Աբաջյանը

610
Երկուշաբթի, 15 հունվարի, 2018 թ., 15:05
«Եթե շուն էլ լինի, պիտի տեր ունենա թատրոնը». այս օրն իր մահկանացուն է կնքել Վլադիմիր Աբաջյանը

«Հանդիսատեսը վատը չի լինում, եթե դերասանը լավն է»,- հարցազրույցներից մեկում ասել է թատրոնի, կինոյի և խոսքի նշանավոր վարպետ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանը:

«Թատրոնը, առհասարակ, դեր պիտի ունենա: Եթե շուն էլ լինի, պիտի տեր ունենա թատրոնը: Հիմա անտեր թատրոն է: Ով հասցնում է, իրեն է քաշում: Չգիտեմ՝ հետո ինչ է լինելու մեր թատրոնի վիճակը: Բայց թատրոնը միշտ եղել է ու կա ու կմնա մեր ժողովրդի մեջ: էս թոհուբոհը կանցնի, գռեհիկ, անհամ կատակները կանցնեն, և դուք, ինձ թվում է, լավ ժամանակների պիտի հասնեք: Մի բան, որ սկիզբ ունի, վերջ էլ կունենա՛»,- մի առիթով հուսադրել է սիրված արտիստը:

Վլադիմիր Աբաջյանը ծնվել է 1937 թվականին Շիրակի մարզի Շիրակ գյուղում (նախկին անվանումը՝ Ղոնախղռան)։ 1951 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինն ու նույն թվականից աշխատանքի անցել Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում: Թատրոնում կերտել է 50-ից ավելի դերեր։ Հայտնի է նաև որպես ասմունքի վարպետ, խաղացել է նաև կինոյում («Սայաթ-Նովա», «Հուսո աստղ», «Արահետ» և այլն)։

Նա իր մահկանացուն կնքեց 2013-ի հունվարի 15-ին՝ Երևանում:

Պոեզիա. կարդում է Վլադիմիր Աբաջյանը