Երևան`   +18 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Բաղրամյան 26-ում աշխատելով՝ Վիգեն Սարգսյանը զսպված, հավասարակշիռ մարդու իմիջ էր ստեղծել, բայց տեսանք, որ ամենևին էլ այդպես չէ». Նիկոլ Փաշինյան

348
Երկուշաբթի, 15 հունվարի, 2018 թ., 14:10
«Բաղրամյան 26-ում աշխատելով՝ Վիգեն Սարգսյանը զսպված, հավասարակշիռ մարդու իմիջ էր ստեղծել, բայց տեսանք, որ ամենևին էլ այդպես չէ». Նիկոլ Փաշինյան

Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ համացանցում մեծ աղմուկ բարձրացած գրառմանն, ասաց. «Կառավարությունն ունի պահուստային ֆոնդ, միջոցներ, էլ չեմ ասում՝ պաշտոնյաների տների մասին: Եթե դրամահավաքի մասին գրեր ՀԿ-ն, ակտիվիստը, հասկանալի կլիներ, բայց էս դեպքում մի փոքր տարօրինակ է: Կարող է վաղն էլ ՊՆ-ն դրամահավաք սկսի զինվորների համար սապոգներ առնելու հարցով: Կարծում եմ՝ առնվազն պատեհ չէ: Ինչ վերաբերում է քաղաքացու հասցեին որակումներին, իհարկե, անընդունելի է: Վիգեն Սարգսյանը Բաղրամյան 26-ում լուռ կարգավիճակում աշխատելով մի տեսակ զսպված, հավասարակշռված մարդու իմիջ էր ստեղծել կամ ստեղծել էին իր համար, բայց վերջին մեկ տարում տեսանք, որ ամենևին էլ այդպես չէ, ինչը մտահոգիչ է»,- հավելեց Փաշինյանը:

Հիշեցնենք՝ Վիգեն Սարգսյանի՝ վիրավոր զինծառայողին օգնելու դրամահավաքի գրառման վերաբերյալ քննարկումները թեժացել էին, երբ օգտատերերից մեկը գրել էր՝ «1000 դրամները պրծան, թե՞ թազա բոշության ձև է»: «Բոշան դու ես»,- հակադարձել էր Վիգեն Սարգսյանը: