Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Բասկետբոլի Հայաստանի հավաքականները կիմանան իրենց մրցակիցներին

182
Երկուշաբթի, 15 հունվարի, 2018 թ., 13:20
Բասկետբոլի Հայաստանի հավաքականները կիմանան իրենց մրցակիցներին

Վաղը՝ հունվարի 16-ին, Գերմանիայի Մյունխեն քաղաքում կկայանա Եվրոպայի 2018 թվականի մի շարք տարիքային հավաքականների վիճակահանությունը: Հայաստանի տղամարդկանց մինչև 16, 18 և 20 տարեկանների հավաքականները կիմանան իրենց մրցակիցներին: Հայտնի կդառնա նաև, թե Հայաստանի ազգային հավաքականը նախընտրական փուլը հաղթահարելու դեպքում, ընտրական փուլի որ ենթախմբում կհայտնվի: Վիճակահանությանը կմասնակցի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար ՝ Արթուր Նազարյանը: