Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Բախվել են թիվ 58 համարի երթուղայինն ու Toyota-ն. կան վիրավորներ

742
Երկուշաբթի, 15 հունվարի, 2018 թ., 11:45
Բախվել են թիվ 58 համարի երթուղայինն ու Toyota-ն. կան վիրավորներ

Երեկ՝ հունվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Պարույր Սևակ փողոցում՝ Սրտաբանական հիվանդանոցի մոտ, բախվել են թիվ 58 երթուղին սպասարկող Hyundai մակնիշի 4334 S համարանիշի ավտոբուսը և Toyota մակնիշի 34 RQ 205 համարանիշի ավտոմեքենան, իսկ վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված վայրում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։