Երևան`   +7 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Չմոռանաք ԱԺ հրավիրել էն ժուլիկ տնտեսվարողներին, ովքեր օգտվելով ստեղծված իրավիճակից, արհեստական բարձրացրել են գները». Զոհրաբյանը՝ Բաբլոյանին

329
Երկուշաբթի, 15 հունվարի, 2018 թ., 11:25
«Չմոռանաք ԱԺ հրավիրել էն ժուլիկ տնտեսվարողներին, ովքեր օգտվելով ստեղծված իրավիճակից, արհեստական բարձրացրել են գները». Զոհրաբյանը՝ Բաբլոյանին

Ինչպես արդեն հակտնել էինք, ԱԺ մեծամասնությունն այսօր մերժեց «Ծառուկյան» խմբակցության ներկայացրած երկու նախագծերը: «Ինչ նախաձեռնություն ներկայացնում ենք, ասում եք՝ մենք հետագայում սրան արմատական լուծում ենք տալու ու մերժում եք: Երբ ամիսներ առաջ խոսում էինք գնաճի մասին, բոլորը բերանները ջուր էին առել: Երբ ասում էինք՝ մանր, ժուլիկ տնտեսվարողներն, օգտվելով խառը իրավիճակից, արհեստական բարձրացնում են գները, մեզ ասում էին՝ պոպուլիզմ է, փոխարենը հավելելով, որ բոլտ ու գայկան, սմբակն ու փղոսկրն էժանացել են»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը: Դիմելով Աժ նախագահին՝ պատգամավորը շարունակեց. «Չմոռանաք հունվարի 23-ի ԱԺ լսումների ժամանակ հրավիրել էն ժուլիկ տնտեսվարողներին, ովքեր, օգտվելով ստեղծված իրավիճակից, արհեստական բարձրացրել են ապրանքների գները»: