Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Կառավարությունը ոնց մատով ճտացնում է, հլու-հնազանդ ենթարկվում եք». Զոհրաբյանը՝ ՀՀԿ-ին

238
Երկուշաբթի, 15 հունվարի, 2018 թ., 11:05
«Կառավարությունը ոնց մատով ճտացնում է, հլու-հնազանդ ենթարկվում եք». Զոհրաբյանը՝ ՀՀԿ-ին

«Ծառուկյան» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը գործընկերների քննարկմանը ներկայացրեց խմբակցության կողմից նախաձեռնված եկամտահարկի փոփոխությունների մասին նախագիծը: «Մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար եկամտահարկը 23 տոկոսից իջեցնել 21-ի, 150-ից 300 ստացողների համար 28-ն իջեցնել 26-ի»,- ասաց Մելքումյանը:

Հանրապետական Խոսրով Հարությունյանն արձագանքեց՝ ոչ թե քաղաքական խնդիր եք լուծում, այլ իմիտացիա եք անում, որ լուծում եք: «Արդյունք չի տալու, փոխարենը կարող ենք անդրադառնալ եկամտահարկի արմատական լուծումներին, որն ավելի ճիշտ է: Նման փոքր քայլերով չենք կարողանալու խնդիրը լուծել»:

«Եթե կարողանայիք արմատական լուծումներ անել, կանեիք, չեք կարողանում: Բարի եղեք՝ մեր ուղղությունն ընդունեք»,- արձագանքեց Մելքումյանը

Վերջում վարման կարգով ելույթ ունեցավ Նաիրա Զոհրաբյանը. «Կոչ եմ անում Աժ մեծամասնությանը չդառնալ Կառավարության կցորդը: Մեծ-մեծ խոսում եք խորհրդարանի դերի մասին, բայց կառավարությունը ոնց մատով ճտացնում է, հլու-հնազանդ ենթարկվում եք»,- դիմելով հանրապետականներին՝ ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նախագիծը, սակայն, քվեարկության դրվելուց հետո չընդունվեց: