Երևան`   +26 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Իսրայելական ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Կանադայի օդանավակայանում

665
Երկուշաբթի, 15 հունվարի, 2018 թ., 10:45
Իսրայելական ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Կանադայի օդանավակայանում

Իսրայելական օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Նյու Յորքից Թել Ավիվ ճանապարհին․ РИА Новости-ի փոխանցմամբ, հաղորդում է Իսրայելի երկրորդ հեռուստաալիքը:

Boeing-747-ի անձնակազմն ստիպված է եղել ընդհատել չվերթն իր թռիչքից ավելի քան երկու ժամ հետո՝ շասիներում բռնկված հրդեհային ազդանշանից հետո:

Օդանավակայանը, որտեղ օդանավը վայրէջք է կատարել, Կանադայի «Գազի Բեյ» բազան էր, որտեղ բոլոր ուղևորներին տեղավորելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ չեն եղել:

Ինքնաթիռը փորձել է ինքնուրույն վերանորոգել անսարքությունը, սակայն երբ դա չի հաջողվել, բազա է ուղարկվել պահուստային ինքնաթիռ, որը պետք է ուղևորներին հասցներ Թել Ավիվ:

Հարյուրավոր մարդիկ 12 ժամ անցկացրել են ինքնաթիռում՝ սպասելով երկրորդ օդանավին:

Նրանց արգելվել է դուրս գալ թռիչքուղի՝ -30 աստիճան սառնամանքի պատճառով: