Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Օբամեյանգը հեռացվել է «Բորուսիա»-ի կազմից

934
Երկուշաբթի, 15 հունվարի, 2018 թ., 00:40
Օբամեյանգը հեռացվել է «Բորուսիա»-ի կազմից

Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգը հեռացվել է թիմի կազմից՝ կարգապահական պատճառներով։ Մանրամասներն ակումբի մամուլի ծառայությունը չի նշել։

«Օբամեյանգը հայտավորված չէ «Վոլֆսբուրգ»-ի դեմ խաղին՝ կարգապահական պատճառներով»,- նշված է ակումբի հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Օբամեյանգը մոտ է չինական «Գուանչժոու Էվերգրանդ» տեղափոխվելուն։