Երևան`   +18 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Վթար Սևան քաղաքում. կա 2 զոհ

393
Կիրակի, 14 հունվարի, 2018 թ., 11:20
Վթար Սևան քաղաքում. կա 2 զոհ

Հունվարի 14-ին, ժամը 01:00-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի ավտոդպրոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ծուխ է նկատվում, ավտոմեքենայում արգելափակված քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նաիրյան փողոցում «BMW» մակնիշի 34 FU 162 պետհամարանիշով (վարորդ՝ 1980 թ. ծնված Հ. Ն.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևորներ՝ 2002 թ. ծնված Ա. Ն.-ը և 1988 թ. ծնված Լ. Հ.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Սևան քաղաքի ԲԿ, որտեղ Լ.Հ.-ը մահացել է, իսկ Ա. Ն.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, որը Սևան քաղաքի ԲԿ հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: