Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 հունվարի, 2018 թ.

Վրաստանում հարձակման ենթարկված հայ գործարարի կյանքին վտանգ չի սպառնում

34
Շաբաթ, 13 հունվարի, 2018 թ., 22:35
Վրաստանում հարձակման ենթարկված հայ գործարարի կյանքին վտանգ չի սպառնում

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը մշտական կապի մեջ է ինչպես տուժածի և նրա հարազատների, այնպես էլ իրավապահ մարմինների հետ։ Արթուր Սուքիասյանն Օզուրգեթիի հիվանդանոցից արդեն տեղափոխվել է Բաթումի քաղաքի հիվանդանոց, գտնվում է բժիշկների վերահսկողության տակ և նրա կյանքին որևէ վտանգ չի սպառնում։ Բժիշկների փոխանցմամբ՝ տուժածը ևս երկու օր պետք է գտնվի նրանց հսկողության տակ և այնուհետև, դուրս գրվի։ Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսն արդեն տեսակցել է տուժած ՀՀ քաղաքացուն։