Երևան`   +14 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Ռեալ»-ի անհաջողությունները շարունակվում են

308
Շաբաթ, 13 հունվարի, 2018 թ., 22:25
«Ռեալ»-ի անհաջողությունները շարունակվում են

Այսօր կայացած Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի՝ «Վիլյառեալ»-ի դեմ հանդիպումն ավարտվել է «Ռեալ»-ի պարտությամբ՝ 0։1 հաշվով։ «Վիլյառեալ»-ը պատմության մեջ առաջին անգամ հյուրընկալվելիս հաղթել է «Ռեալ»-ին՝ Պրիմերայի խաղում։ Մինչ այս «Վիլյառեալ»-ը 12 պարտություն է կրել «Սանտյագո Բերնաբեու»-ում, և ևս 5 խաղ ավարտվել է ոչ-ոքի։

«Ռեալ»-ը 2009-ի մայիսից ի վեր առաջին անգամ Լա Լիգայի շրջանակներում երկու խաղ անընդմեջ պարտվում է սեփական հարկի տակ։ Այս մրցաշրջանի՝ սեփական հարկի տակ անցկացրած նախորդ խաղում «Ռեալ»-ը 0։3 հաշվով զիջել է «Բարսելոնա»-ին։ 2009 թվականին «Բարսելոնա»-ին 2։6 հաշվով պարտվելուց հետո «Ռեալ»-ը 1։3 հաշվով պարտվել է «Մալյորկա»-ին։