Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 14 դեկտեմբերի, 2018 թ.

«Հայաստանի բնակչությունը 2040 թվականին չի գերազանցի 1 890 000-ը». Կարեն Սիմոնյան

237
Շաբաթ, 13 հունվարի, 2018 թ., 21:20
«Հայաստանի բնակչությունը 2040 թվականին չի գերազանցի 1 890 000-ը». Կարեն Սիմոնյան

Այս մարդկանց և իրենց կուսակիցների անմիջական «ջանքերով» վերջին 9 տարիների ընթացքում Հայաստանը լքել է 355 800 մարդ, այսինքն՝ օրեկան միջինը 108 մարդ զրկվում է իր հայրենիքից, իսկ հաշվի առնելով, որ թանկացումները, եղած հարկերի բարձրացումը և նոր հարկերի ավելացումը էլ ավելի են ահագնացնելու վիճակը, արդեն կան կանխատեսումներ, որ մոտակա տարիներին արտագաղթը Հայաստանից կարող է կրկնապատկվել՝ կազմելով տարեկան 70-75 հազար մարդ: ՀՀ բնական աճը կազմում է տարեկան (միջինացված թվերով) 15 000. դժվար չէ հաշվարկել, որ 2040 թվականին Հայաստանի բնակչությունը կնվազի առնվազն 720 000-ով: Իսկ քանի որ արտագաղթի արդյունքում բազմաթիվ հայ երեխաներ կծնվեն երկրի սահմաններից դուրս, ապա կարող ենք վստահաբար ասել, որ նման տենդենցի զարգացման և պահպանման արդյունքում Հայաստանի բնակչությունը 2040 թվականին չի գերազանցի 1 890 000-ը: