Ռուս օլիգարխները խնդրել են ԱՄՆ-ին չընդգրկել իրենց պատժամիջոցների նոր ցուցակում
«Խուճապը ռուս մեծահարուստների շրջանում հիստերիկ բնույթ է ստանում օրեցօր: Մինչև ԱՄՆ ֆիննախի պատժամիջոցների անհատական ցուցակի հրապարակումը, մնաց երկու շաբաթ: Ռսները վաճառում են արտասահմանում ինչ կարող են և ով կարող է: Իսկ ով չի կարող, մնալու է ասֆալտի տակ: Տեսնես՝ ասֆալտի շերտի ո՞ր կողմից կհայտնվեն ռսահայ մեծահարուստները, որոնց մենք երեք տարի շարունակ զգուշացնում էինք այս ամենի մասին...»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն՝ անդրադառնալով «Ռուս օլիգարխները խնդրել են ԱՄՆ-ին չընդգրկել իրենց պատժամիջոցների նոր ցուցակում»՝ Bloomberg-ի հրապարակմանը: Ըստ լրատվամիջոցի՝ ռուս խոշոր գործարարները բանակցություններ են վարում ԱՄՆ ֆիննախի հետ՝ խնդրելով չընդգրկել իրենց ՌԴ քաղաքական ղեկավարության հետ մտերիմ հարաբերություններ ունեցող ձեռներեցների ցուցակում: Տեղեկացնենք, որ ավելի վաղ ռուս քաղաքական գործիչ Օլեգ Միտվոլը «Дождь»-ին հայտնել էր, որ իր ձեռքի տակ է հայտնվել այդ զեկույցը, որտեղ ընդգրկված ֆիզիկական ու իրավաբանական անձանց թիվը 568 է: Ցանկում են նաև մի շարք բանկերի, ինչպես նաև «Ռոսնեֆտ»-ի ու «Գազպրոմ»-ի դուստր ձեռնարկությունները: Ցանկն, ինչպես սպասվում է, հրապարակվելու է առաջիկա օրերին կամ շաբաթներին՝ հունվարի 29-ից ոչ ուշ: Հիշեցնենք՝ փաստաթուղթը ներկայացվում է «ԱՄՆ հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու մասին» օրենքի շրջանակներում: |
«Մեզ դուրս են թողնում «Հյուսիս-Հարավ» մեգածրագրից». Վահե Դավթյան
13601:36«Ուրացումը՝ կենսակերպ»․ Պետրոս Մակեյան
110Երեկ, 16:18«Սամվել Ալեքսանյանի շահադիտական խորամանկությունը»․ Ոսկան Սարգսյան (լուսանկար)
143Երեկ, 10:18«Ինչպես կորցրել ենք վրացական էլեկտրաէներգետիկ շուկան, այնպես էլ առաջիկայում կկորցնենք իրանականը». Վահե Դավթյան
15120.04.2024, 23:48ԵՄ-ն կողմ է Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը
59618.04.2024, 22:48«Խորհրդային վագոններով Դիլիջանում տուրիզմ են զարգացնում»․ Ոսկան Սարգսյան
52717.04.2024, 16:36