Երևան`   +25 °C
Այսօր`   Երկուշաբթի, 25 հունիսի, 2018 թ.

ԱՄՆ-ում աճուրդի կհանվի Հիտլերի Mercedes-ը

420
Կիրակի, 14 հունվարի, 2018 թ., 02:05
ԱՄՆ-ում աճուրդի կհանվի Հիտլերի Mercedes-ը

ԱՄՆ Արիզոնա նահանգի Սքոթսդեյլ քաղաքում աճուրդի կհանվի նացիստական Գերմանիայի կանցլեր Ադոլֆ Հիտլերի մեքենան, որը նա օգտագործում էր շքերթների ժամանակ:

Խոսքը 1939թ. արտադրության Mercedes-Benz 770K Grosser Offener Tourenwagen-ի մասին է:

Ֆյուրերի Mercedes-ն ունի 7,7 լիտրանոց ծավալով V8 շարժիչ, 230 ձիաուժ հզորություն, կարող է զարգացնել ժամում մինչև 160 կմ արագություն:

Մեքենան վաճառքի կհանվի հունվարի 17-ին Worldwide Auctioneers աճուրդի տանը:

Հիտլերն այդ մեքենան օգտագործում էր հատկապես օտարերկրյա պատվիրակությունների հետ կարևոր հանդիպումների համար: Հենց այդ մենքենայով 1940թ. նա Բեռլինում Ֆրանսիայի դեմ հաղթանակի շքերթ անցկացրեց: Մեքենան նաև օգտագործվել է Մյունխեն իտալացի բռնապետ Բենիտո Մուսոլինիի այցի ժամանակ: