Երևան`   +24 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2018 թ.

«Արայիկ Խանդոյանի առողջական վիճակն այնքան է վատացել, որ ՔԿ վարչությունն ստիպված նրան քաղաքացիական հիվանդանոց է տեղափոխել»․ փաստաբան

185
Շաբաթ, 13 հունվարի, 2018 թ., 16:10
«Արայիկ Խանդոյանի առողջական վիճակն այնքան է վատացել, որ ՔԿ վարչությունն ստիպված նրան քաղաքացիական հիվանդանոց է տեղափոխել»․ փաստաբան

Այսօր, «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում արգելել են տեսակցել Արայիկ Խանդոյանին: Այդ մասին տեղեկացրել է Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան, Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը: Նա նշել է, որ այս քայլով Արայիկ Խանդոյանին զրկել են իրավաբանական օգնություն ստանալու հնարավորությունից և ենթադրում է, որ այդ արգելքը դատավոր Մեսրոպ Մակյանի կայացրած որոշման հետևանք է: «Սա Խանդոյանի նկատմամբ վրեժխնդրություն է»,- համոզմունք է հայտնել փաստաբանը՝ նշելով, որ 12 օր տևած հացադուլից հետո Արայիկ Խանդոյանի առողջական վիճակն այնքան է վատացել, որ ՔԿ վարչությունն ստիպված է եղել նրան քաղաքացիական հիվանդանոց տեղափոխել:

Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանի փաստաբաններից Արա Ղարագյոզյանը հայտարարել էր, որ իր պաշտպանյալի վիճակը գնալով վատանում է՝ գլխացավեր և ոտքերի ցավ ունի: