Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 հունվարի, 2018 թ.

2017թ. Ռուսաստանն ավելի քան 14 միլիարդ դոլարի զենք է վաճառել

55
Շաբաթ, 13 հունվարի, 2018 թ., 15:45
2017թ. Ռուսաստանն ավելի քան 14 միլիարդ դոլարի զենք է վաճառել

2017թ. Ռուսաստանն ավելի քան 14 միլիարդ դոլարի զենք է արտահանել, հաղորդում է Интерфакс-ը՝ հղում անելով ռազմատեխնիկական համագործակցության ոլորտի աղբյուրին:

«Անցած տարի ավելի քան 14 միլիարդ դոլարի սպառազինություն և ռազմական տեխնիկա է արտահանվել»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Դեկտեմբերի վերջին ՌԴ նախագահի՝ ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը հայտարարել էր, որ չնայած արևմտյան պատժամիջոցներին՝ 2017-ին Ռուսաստանը նոր գործընկերներ է ձեռք բերել՝ երկրներ, որոնք նախկինում երբեք սպառազինություն ստանալու համար չեն դիմել Ռուսաստանին:

Իսկ օգոստոսի վերջին ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը հայտնել էր, որ ռուսական սպառազինություն ստանալու համար պատվերների գումարը կազմել է մոտ 47-50 միլիարդ դոլար: