Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 15 դեկտեմբերի, 2018 թ.

Հակառակորդն առաջնագծի տարբեր հատվածներում կիրառել է խոշոր տրամաչափի գնդացիրներ և դիպուկահար հրացաններ

153
Շաբաթ, 13 հունվարի, 2018 թ., 14:30
Հակառակորդն առաջնագծի տարբեր հատվածներում կիրառել է խոշոր տրամաչափի գնդացիրներ և դիպուկահար հրացաններ

Հունվարի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց. այս մասին տեղեկացնում է Արցախի ՊՆ ՊԲ-ն:

Նշվում է, որ բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժն առաջնագծի տարբեր հատվածներում կիրառել է նաև խոշոր տրամաչափի գնդացիրներ և դիպուկահար հրացաններ:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների: