Երևան`   +8 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Վանաձորի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ներսում դի է հայտնաբերվել

296
Շաբաթ, 13 հունվարի, 2018 թ., 13:05
Վանաձորի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ներսում դի է հայտնաբերվել

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 13-ին, ժամը 10:47-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ներսիսյան փողոցի թիվ 3 երրորդ շենիք 3-րդ փակուղու բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, բնակարանում հայտնաբերվել է դի. անհարժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Ներսիսյան փակուղու թիվ 3 շենքի թիվ 40-րդ բնակարանում (պատկանում է 1931 թ. ծնված Ա. Մ.-ին)

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:01-ին: Ամբողջությամբ այրվել է բնակարանը՝ գույքով:

Հրշեջ-փրկարարները հյուրասենյակում հայտնաբերել են Ա. Մ.-ի այրված դին: