Երևան`   -1 °C
Այսօր`   Շաբաթ, 15 դեկտեմբերի, 2018 թ.

ԱՄՆ-ն «ВКонтакте» սոցցանցին մեղադրել է սեփականության իրավունքը խախտելու համար

211
Շաբաթ, 13 հունվարի, 2018 թ., 13:30
ԱՄՆ-ն «ВКонтакте» սոցցանցին մեղադրել է սեփականության իրավունքը խախտելու համար

ԱՄՆ-ի իշխանությունները ռուսական «ВКонтакте» սոցցանցը ներառել է կայքերի ցուցակում, որոնք խախտում են սեփականության իրավունքը՝ չնայած ձեռնարկվող ջանքերին: Այս մասին ասվում է ԱՄՆ առևտրի նախարարության ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի զեկույցում, հաղորդում է РИА Новости-ն:

«Տեղեկություններն այն մասին, որ VK-ն ջանքեր է գործադրում պիրատների դեմ պայքարում, ոգևորում է: Սակայն չնայած դրան՝ սոցցանցը հակաիրավական գործունեություն է ծավալում: Ամերիկյան կինոարտադրությունն ամսական հազարավոր պիրատական ֆայլեր է հայտնաբերում»,- ասվում է զեկույցում:

ԱՄՆ-ի առևտրի նախարարության՝ պիրատական կայքերի ցուցակում են հայտնվել նաև Rutracker-ն ու BitTorrent-ը: