ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել լրագրող Աֆղան Մուխթարլիին
ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել լրագրող Աֆղան Մուխթարլիին, ով 6 տարվա ազատազրկման է դատապարտվել: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ, հաղորդում է РИА Новости-ն: «Միացյալ Նահանգներն անհանգստացած են, որ Մուխթարլին դատապարտվել է 6 տարվա ազատազրկման: Ըստ հաղորդագրությունների՝ նրան առևանգել են Վրաստանից մայիսի 30-ին և ապա ձերբակալել Ադրբեջանում՝ մաքսանենգության և հարակից այլ մեղադրանքներով, որոնք, ինչպես համարում են Ադրբեջանում, քաղաքականապես մոտիվացված են»,- ասվում է հաղորդագրության մեջ: Այդ կապակցությամբ ԱՄՆ-ն կոչ է արել ազատ արձակել լրագրողին և բոլոր նրանց, ում ազատազրկել են իրենց հիմնարար ազատությունները պաշտպանելու համար: Ավելի վաղ ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հայտնել էր, որ Բալաքենի շրջանային դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել Մուխթարլիին, ում բերման էին ենթարկել Ադրբեջանի և Վրաստանի սահմանին և ում «անհետացումը» Թբիլիսիից սկանդալի էր վերածվել: Նշենք, որ ադրբեջանցի լրագրողը 2014թ.-ից ապրում է Վրաստանում, ընդ որում, Ադրբեջաում նրան մեղադրում են եկամուտների թաքցման համար: 2017թ. մայիսին նրա մտերիմները սոցցանցերում հայտնել էին Թբիլիսիից նրա անհետացման մասին: Նույն օրն ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություններ էին տարածել, որ նրան հարցաքննում են Բաքվում: |
«Եթե քաղաքական լուծումներ չգտնվեն, կարող է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ ստեղծվել». քաղաքագետ
6517:24«Մենք երբեք չենք մոռացել 4 գյուղերի հարցը»․ Ալիև
12116:54«Վտանգավոր 2 թեզ, որ շրջանառության մեջ են դրել իշխանության դրածոները». Արմեն Հայրապետյան
7116:48«Ընդդիմությունը պարտավոր է բարձրացնել կապիտուլյանտին անվստահություն հայտնելու հարց». Տ. Աթանեսյան
7016:30«Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան
6516:24«Բաքուն, առավել քան երբևէ, մոտ է Երևանի հետ խաղաղությանը»․ Ալիև
12216:00