Բրիտանիայի թագավորական ընտանիքի թագերի քարերը պատերազմի տարիներին թաքցրել են թխվածքաբլիթի տարրայի մեջ. ԶԼՄ-ներ
Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի թագերի քարերը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին թաքցրել են թխվածքաբլիթի տարրայի մեջ, հաղորդում է Daily Mirror-ը՝ հղում անելով Ելիզավետա II թագուհու մասին պատրաստվող վավերագրական ֆիլմին: Նացիստական Գերմանիայի զորքերի ներխուժման դեպքում թանկարժեք քարերը պաշտպանելու համար թագավոր Գեորգ VI-ը հրամայել է դրանք թաքցնել Վինձորի ամրոցում: Քարերը տեղադրվել են թխվածքաբլիթի տարրայում և պահվել ամրոցի գաղտնի ելքի տակ: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի թագուհին պատմել է իր թագի ծանրության մասին: Բրիտանական կայսրության թագը կշռում է մոտ 1,3 կգ: Այն պատված է 28 հազար ադամանդներով, հարյուրավոր մարգարիտներով, զմրուխտներով և սուտակներով: «Չես կարող ներքև նայել, որպեսզի կարդաս խոսքի տեքստը, պետք է բարձրացնես թուղթը: Այդ իսկ պատճառով եթե գլուխդ կախես, ապա պարանոցդ կկոտրվի, իսկ թագը կընկնի»,- ասել է Ելիզավետա II-ը: |
«Արցախը հանձնեց, անցավ Հայաստանին»․ Տաթևիկ Հայրապետյան
4300:54«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Թորոսյան
76Երեկ, 23:00«Ճանապարհի այդ հատվածի հանձնումը քրեական հանցագործություն է»․ Մեսրոպ Առաքելյան
83Երեկ, 22:24«Ողջունում ենք Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը»․ Կլաար
82Երեկ, 22:18«Տպավորություն ունեմ, որ ոչ մեկ չի ուզում իշխանություն վերցնել»․ Բաբկեն Պիպոյան
88Երեկ, 22:06«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան
79Երեկ, 21:36