Երևան`   +17 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Հերոսուհի մայր հեպարդը 8 ձագ է ծնել՝ դառնալով ռեկորդակիր

2899
Կիրակի, 14 հունվարի, 2018 թ., 21:10
Հերոսուհի մայր հեպարդը 8 ձագ է ծնել՝ դառնալով ռեկորդակիր

St. Louis Zoo հարուստ կենդանաբանական այգում ապրող Բինգվա հեպարդի անունը սուախիլիից թարգմանաբար նշանակում է չեմպիոն: Եվ էգ հեպարդն իսկապես արդարացրել է իր անունը՝ լույս աշխարհ բերելով միանգամից 8 ձագի, ինչն աննախադեպնէ անազատության մեջ գտնվող այս կատվազգիների պարագայում: Առհասարակ այս պայմաններոմ հեպարդների բազմացումն անհասկանալի պատճառներով շատ դժվար է տեղի ունենում, իսկ եթե, այնուամենայնիվ, դա հաջողվում է, ապա լույս աշխարհ է գալիս 2-4 ձագ: Այգու աշխատակիցները պատմում են, որ Բինգվան հիանալի գլուխ է հանում այդ իրավիճակից, նա կարողանում է բոլորին ուշադրություն նվիրել, կերակրել, ոչ մեկին աչքաթող չի անում: Ձագերը՝ 3 արու և 5 էգ, իրենց հիանալի են զգում:

Նշենք, որ հեպարդները վերացման վտանգի տակ են:

Հերոսուհի մայր հեպարդը 8 ձագ է ծնել՝ դառնալով ռեկորդակիր