Կմասնակցի՞ արդյոք Սոնա Շահգելդյանը թանկացումների դեմ առաջիկա երթին
«Ինչպես ամեն տարի, այս անգամ ևս Ամանորն ինձ համար աշխատանքային էր: Հանդես եկա ինչպես Հանրապետության հրապարակում կազմակերպված տոնական միջոցառմանն, այնպես էլ ժամանցի վայրերում: Կարևորն՝ ուրախ անցավ. ես որ երգում եմ, նստած մարդ չի լինում»,- խոսելով ամանորյա համերգային ծրագրերում իր մասնակցության մասին՝ MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ասաց երգչուհի Սոնա Շահգելդյանը: Նա ևս կիսեց հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների մտահոգությունը, որ այս տարի ռեստորանների մեծ մասը կրճատել էր ամանորյա բյուջեն ու սահմանափակվել իրենց երաժիշտներով: «Տարին տարվա վրա ամենուր ու ամենինչ է փոխվում, փոխվում է նաև եռանդն, այնպես որ՝ դա ևս նորմալ է»: Ինչպես ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի՝ Սոնան ևս մտահոգված է Հայաստանում տիրող համատարած թանկացումներով: Ամեն ինչն էլ որոշ չափով թանկացել է, ասում է երգչուհին ու հավելում՝ իր ցանկությունն է, որ մարդիկ չդժվարանան օրվա ապրուսի ձեռքբերման հարցում: Հետաքրքրվեցինք՝ կմասնակցի՞ արդյոք թանկացումների դեմ «Ելք» դաշինքի նախաձեռնած երթին. «Անկեղծ ասած՝ չեմ իմացել: Եթե պետք լինի, կմասնակցեմ: Եթե երգիչներից մասնակցեն, կմասնակցեմ: Ես տարբեր ակցիաների եմ ներկա եղել, այդ թվում՝ տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ցույցին ու որևէ խնդիր չեմ տեսնում: Ի վերջո, ես էլ ժողովրդի մի մասնիկն եմ: Չեմ մեղադրում ոչ մեկին, բայց եթե խնդիրը ժողովրդին է վերաբերում, սխալ է զերծ մնալը կամ 1-2 հոգով պայքարելը»,- ասաց Սոնան՝ ընդգծելով, որ միայն համախմբման միջոցով կարելի է հասնել արդյունքի: |
Մագա Հարությունյանն ու Սուրեն Փահլևանյանը պսակադրվել են
13021.04.2024, 15:18Պոնչը և Տոման ամուսնացել են
207512.04.2024, 18:18«Լադանիվայի» «Ժակո» երգի տեսահոլովակն արդեն ունի 3 միլիոնից ավելի դիտում (տեսանյութ)
207012.04.2024, 16:24Ովքե՞ր են հայերեն երգող ու պարող ռուանդացի փոքրիկները (տեսանյութ)
176110.04.2024, 11:00«Ասատրյաննե՛ր, իշխանության գալու դեպքում ես ձեր մուտքը ՀՀ փակելու եմ». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
20204.04.2024, 14:18Սևակ Ամրոյանը հայր է դարձել (լուսանկար)
105531.03.2024, 15:00