Երևան`   +23 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Օպերային թատրոնը 2018-ի խաղաշրջանը կբացի «Անուշ» օպերայով

466
Կիրակի, 14 հունվարի, 2018 թ., 09:10
Օպերային թատրոնը 2018-ի խաղաշրջանը կբացի «Անուշ» օպերայով

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 2018թ. խաղաշրջանը կմեկնարկի փետրվարին՝ նաև շարունակելով
85-րդ թատերաշրջանում նախատեսված հոբելյանական հանդիսությունների շարքը:

Փետրվարի 4-ին նախատեսված է տարվա առաջին ներկայացումը՝ Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան:
Փետրվարի 10-ին՝ Ջ. Պուչչինիի «Տոսկա» օպերան:
Փետրվարի 18-ին կներկայացվի Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետը:
Փետրվարի 22-ին Ժ. Բիզեի «Կարմեն» օպերան կարող եք վայելել հայաստանյան առաջատար օպերային արտիստների դերակատարմամբ:
Փետրվարի 24-ին բալետային ներկայացում է. նախատեսված է Ա. Ադանի «Ժիզել» ռոմանտիկական բալետը։
Փետրվար ամսվա խաղացանկը եզրափակում է Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օպերան: