Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Երևանի բնակարաններից մեկի սանհանգույցում դի է հայտնաբերվել

292
Հինգշաբթի, 11 հունվարի, 2018 թ., 17:00
Երևանի բնակարաններից մեկի սանհանգույցում դի է հայտնաբերվել

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 11-ին, ժամը 11:07-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի շենքերից մեկի բնակարանի սանգույցի դուռը փակ է, քաղաքացին ներսում չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են սանհանգույցի դուռը. հատակին անգիտակից վիճակում ընկած հայտնաբերել են՝ 1940թ. ծնված Ա. Ա-ին, այնուհետև բժիշկներն արձանագրել են քաղաքացու մահը: