Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանն օդանավակայանների բիզնեսը փոխանցում է իր զարմիկին
Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանն, ով Corporacion America Airports SA ընկերության սեփականատերն է, հայտարարել է օդանավակայանների բիզնեսում իր գործունեության ավարտի մասին: Հայտնի է նույնիսկ, թե ում է Էռնեկյանը փոխանցել իր բիզնեսը: Bloomberg գործակալության տեղեկություններով՝ արգենտինահայ գործարարը բիզնեսը փոխանցել է իր զարմիկին՝ Մարտին Էռնեկյանին: «Դա պարզապես խորհրդանշական քայլ չէ: Բաժնետոմսերի վաճառքն առանցքային դեր ունի արգենիտացի մագնատի բազմաբովանակ կարիերայում»,- գրում է գործակալությունը: «Ես բաժնետոմսերի հրապարակային վաճառք եմ իրականացնում, սակայն դա չի նշանակում, որ ես փոխանակում եմ կատարում. այն մեկն, ով կկառավարի օդանավակայաններն, իմ զարմիկն է»,- ասել է Էռնեկյանը՝ Բուենոս Այրեսի իր գրասենյակում տված հարցազրույցի ժամանակ: Corporacion America Airports SA խոշորագույն կորպորացիան ողջ աշխարհում 51 օդանավակայան ունի, որոնք գործարարը հունվարի վերջին կամ փետրվարին մտադիր է վաճառել 750 միլիոն դոլարով: Այս մասին գործակալությանը հայտնել է գործարարի մամուլի խոսնակ Քարոլինա Բարոսը: Հիշեցնենք՝ Էդուարդո Էռնեկյանն իրականացնում է նաև «Զվարթնոց» օդանավակայանի մասնաշենքի կառավարումը: |
«Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն». Ալիև
14122.04.2024, 22:54«Մեզ դուրս են թողնում «Հյուսիս-Հարավ» մեգածրագրից». Վահե Դավթյան
14922.04.2024, 01:36«Ուրացումը՝ կենսակերպ»․ Պետրոս Մակեյան
12021.04.2024, 16:18«Սամվել Ալեքսանյանի շահադիտական խորամանկությունը»․ Ոսկան Սարգսյան (լուսանկար)
15621.04.2024, 10:18«Ինչպես կորցրել ենք վրացական էլեկտրաէներգետիկ շուկան, այնպես էլ առաջիկայում կկորցնենք իրանականը». Վահե Դավթյան
15520.04.2024, 23:48ԵՄ-ն կողմ է Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը
66918.04.2024, 22:48