Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

ԱՄՆ Սենատն Apple-ից պահանջել է բացատրել iPhone-ների աշխատանքի դանդաղեցումը

1241
Հինգշաբթի, 11 հունվարի, 2018 թ., 14:20
ԱՄՆ Սենատն Apple-ից պահանջել է բացատրել iPhone-ների աշխատանքի դանդաղեցումը

ԱՄՆ Սենատի՝ տրանսպորտի, գիտության և առևտրի հարցերով հանձնաժողովի ղեկավար Ջոն Թյունն Apple-ից պահանջել է բացատրել հին iPhone-ների միտումնավոր դանդաղեցումը: Համապատասխան նամակն ուղարկվել է գործադիր տնօրենին: Պատասխանը պետք է ուղարկվի Սենատին հունվարի 23-ից ոչ ուշ:

Թյունին հետաքրքրում է, մասնավորապես, թե որքան ուշադիր է ընկերությունը հետևում իր հաճախորդների բողոքներին և փոխհատուցում նրանց հասցված վնասը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Apple-ն այդ սկանդալի պատճառով միլիարդավոր դոլարներ կկորցնի: