Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Մխչյանում տանտերն իր տանն անծանոթ տղամարդու դի է հայտնաբերել

316
Չորեքշաբթի, 10 հունվարի, 2018 թ., 22:20
Մխչյանում տանտերն իր տանն անծանոթ տղամարդու դի է հայտնաբերել

Այսօր՝ հունվարի 10-ին Արարատի մարզում ժամը 17:30-ի սահմաններում Մխչան գյուղի Ալավերդյան 8 տան բնակիչը ահազանգել է Ոստիկանության Արտաշատի բաժին և հայտնել, որ գալով տուն՝ իր տանը հայտնաբերել է իրեն անծանոթ տղամարդու դի:

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ, 31-ամյա Արամայիս Սարգսյանն է:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չկան: Թե ինչպես և ինչու է Ա. Սարգսյանը հայտնվել իրեն անծանոթ մարդկանց տանը, պարզ կլինի քննության ընթացքում, որը վարում է Արարատի մարզային քննչական վարչությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։