Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Մահացել է դերասան Միխայիլ Դերժավինը

900
Չորեքշաբթի, 10 հունվարի, 2018 թ., 12:25
Մահացել է դերասան Միխայիլ Դերժավինը

81 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, երգիծանքի թատրոնի դերասան Միխայիլ Դերժավինը, հայտնում է «РИА Новости»-ն:

«Երկարատև ծանր հիվանդությունից հետո այսօր մահացել է ժողովրդական արտիստ Միխայիլ Դերժավինը»,- գործակալությունը մեջբերում է դերասանի ներկայացուցչի խոսքը:

Այդ տեղեկությունը РБК-ի հետ զրույցում հաստատել է դերասանի կինը՝ Ռոկսանա Բաբայանը:

Դերասանի վերջին հրաժեշտի և հուղարկավորության արարողության ամսաթվի մասին հայտնի կլինի ավելի ուշ: