Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Մարուքյանը վարչապետից ու ՏՄՊՊՀ նախագահից պահանջում է լուծել Բագրատաշենում ապահովագրողների խնդիրը

225
Երեքշաբթի, 09 հունվարի, 2018 թ., 14:30
Մարուքյանը վարչապետից ու ՏՄՊՊՀ նախագահից պահանջում է լուծել Բագրատաշենում ապահովագրողների խնդիրը

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրություններ է ուղարկել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին և ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին՝ պահանջելով լուծել Բագրատաշենի անցակետում հունվարի 4-ից մոտ 40 ապահովագրողների կողմից բարձրացված, սակայն դեռ որևէ լուծում չստացած խնդրին։ «Հարցը մասնավորապես կայանում է նրանում, որ մաքսատանն ապահովագրական գործունեություն ծավալող բոլոր ընկերությունները հավասարապես վարձակալությամբ տարածքներ են ստացել անցակետից դուրս, մինչդեռ նախորդ ամսվանից մի ընկերություն ստացել է առավելություն մյուսների նկատմամբ և իր գործունեությունն այժմ իրականացնում է անցակետի տարածքում։ Այսպիսով խախտվել են հավասարության և ազատ տնտեսական մրցակցության սկզբունքները, ինչպես նաև այդ 40 ապահովագրողների իրավունքները։
Վարչապետին ուղղված գրությամբ առաջարկվել է հանձնարարել ՊԵԿ-ի նախագահին՝ սեղմ ժամկետում լուծել Բագրատաշենի մաքսակետում ապահովագրական գործունեություն ծավալող սուբյեկտների կողմից արդարացիորեն բարձրացված խնդիրը՝ մաքսակետի տարածքից հանելով «Թոփ-Սփին» ՍՊ ընկերության գրասենյակն ու նրան վարձակալության համար տարածք տրամադրելով այլ ապահովագրական ընկերությունների հետ հավասար պայմաններով և միևնույն վայրում։
ՏՄՊՊՀ նախագահին իմ կողմից առաջարկվել է իրականացնել հանձնաժողովին օրենքով վերապահված լիազորությունները՝ հարուցել վարչական վարույթ, իրականացնել ուսումնասիրություն՝ Բագրատաշենի մաքսակետում ապահովագրական գործունեություն ծավալող սուբյեկտների կողմից բարձրացված խնդրին արդարացի լուծում տալու համար»,- նշված է տեքստում։