Երևան`   +10 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Նավթը շարունակում է թանկանալ

585
Երեքշաբթի, 09 հունվարի, 2018 թ., 10:45
Նավթը շարունակում է թանկանալ

Նավթը շարունակում է թանկանալ նախօրեին ԱՄՆ-ում արտադրության աճի տեմպերի թուլացման ֆոնին:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մարտյան ֆյուչերսներն աճել են 0,6%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 68,19 դոլարիԼ

Նյու Յորքի NYMEX առևտրային բորսայում WTI տեսակի նավթի գներն աճել են 0,76%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 62,20 դոլարի:

Baker Hughes-ի հրապարակած տվյալները ցույց են տալիս ԱՄՆ-ում գործող նավթ արդյունահանող սարքերի թվի անսպասելի նվազեցումը:

MarketWatch-ը գրում է, որ դա խոսքում է նավթի արդյունահանման պոտենցիալ նվազեցման մասին: