Երևան`   +25 °C
Այսօր`   Երկուշաբթի, 25 հունիսի, 2018 թ.

Երևանի մանկական հիվանդանոցներում հոսպիտալացված հիվանդների մեծ մասը 0-2 տարեկան երեխաներ են

173
Երկուշաբթի, 08 հունվարի, 2018 թ., 22:10
Երևանի մանկական հիվանդանոցներում հոսպիտալացված հիվանդների մեծ մասը 0-2 տարեկան երեխաներ են

Տոնական օրերին իրականացված մշտադիտարկան արդյունքներով սուր շնչառական վարակների և գրիպի տարածվածությունը համահունչ է սեզոնին: Հիվանդների դիմելիությունը հիմնականում եղել է Երևանում։ Ներկայում մայրաքաղաքի մանկական հիվանդանոցներում հոսպիտալացված 360 հիվանդների մեծ մասը՝ 0-2 տարեկան երեխաներ են:

Անհրաժեշտ բուժման արդյունքում բոլորի մոտ առկա է լավացման դրական շարժընթաց: Նշված օրերին արձանագրվել է շտապ օգնության 81 կանչ, գրեթե նույնքան՝ որքան մեկ տարի առաջ: Կանչերը մեծամասամբ տրվել է մեծահասակների համար՝ պայմանավորված սուր շնչառական վարակներով: Հանրապետությունում այս օրերի ընթացքում շրջանառել են գրիպի Ա և Բ տեսակները, ինչպես նաև այլ շնչառական վարակների հարուցիչներ (ռինովիրուս, բոկավիրուս, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուս, ադենովիրոս):

Գրիպից և դրա բարդություններից խուսափելու նպատակով՝ Առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է.

- խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,

- եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը,

- եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,

- մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար,

- հագնվե´ք եղանակին համապատասխան,

- պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,

- օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,

- հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,

- հետևե´ք անձնական հիգիենային: